ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էին գողության մեղադրանքով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Մոլդովական փողոցի 38 շենքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Դավիթ Ք.-ին, ով հուլիսի 2-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՔՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի Բ կետի /գողություն/ մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 22-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Ալեկսեյ Պ.-ն, ով 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Յարոսլավի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]