211652_close_icon
views-count8657 դիտում article-date 17:54 31-01-2014

Կոմիտասի պողոտայում բախվել են Mitsubishi-ն և Opel-ը. այնուհետ Mitsubishi-ն բախվել է «Հայ Օպտիկս»-ի պատին

Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 73 AA 303 համարանիշի և Opel Vectra մակնիշի 34 ԼM 199 hամարանիշի ավտոմեքենաները; Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակելի շենքի տակ գործող «Կարգին Օպտիկս» խանութի պատին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն եթե այդ պահին նշված հատվածով քաղաքացիներ անցնելիս լինեին, հնարավոր էր՝ վթարը ողբերգական ավարտ ունենար: Վթարի վայրում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնց մեծ դժվարությամբ փորձում են հեռացնել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: Կատարվածի մասին արդեն տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, և Արաբկիրի ոստիկանները սպասում են ՃՈ աշխատակիցների ժամանմանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր