211652_close_icon
views-count5385 դիտում article-date 12:11 31-01-2014

Կազբեկի ոլորաններում 3-րդ օրն է՝ Հայաստան մեկնող շուրջ 500 ավտոմեքենաներ չեն կարողանում շարունակել ճանապարհը

Քիչ առաջ SHAMSHYAN. com-ի հետ Կազբեկի շրջանից կապ է հաստատել Արամ Յուրիկի Գրիգորյանը և հայտնել, որ 3-րդ օրն է՝ Անապայից Հայաստան մեկնող մեծ թվով ավտոմեքենաներ Կազբեկի ոլորաններից մեկում չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը: Ա. Գրիգորյանը նշեց, որ իրենց չեն իրազեկել, թե երթևեկությունը դադարեցնելու պատճառը որն է, միայն ասել են, որ սպասեք, մենք կզգուշացնենք, թե երբ շարունակեք ճանապարհը: Նա նշեց, որ ավտոմեքենաներում, որոնց թիվը շուրջ 500-ի է հասնում, կան կանայք, երեխաներ, ինչպես նաև մեծահասակներ: Ավտոմեքենաներում վառելիքը ներկա պահին վերջացած է, և ուղևորներին սպառնում է ցուրտը: Ա. Գրիգորյանը նշեց նաև, որ Անապայից Հայաստան են տեղափոխում մահացած մարդու, և դին տեղափոխող ավտոմեքենան նույնպես մնացել է ճանապարհին: Նրա խոսքով՝ ձնամաքրման աշխատանքներ կատարող տեխնիկա է բերվել նշված ճանապարհահատված, սակայն այն կրկին հետ է դարձել: SHAMSHYAN. com-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:

Նմանատիպ նյութեր