211652_close_icon
views-count3820 դիտում article-date 00:33 31-01-2014

Կապանում ծառից կախված հայտնաբերվել է 30-ից 35 տարեկան տղամարդու դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնից ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնություն խնդրել որպեսզի Կապանի հրշեջ փրկարարները ժամանեն Կապանի Գարեգին Նժդեհի փողոց 1-ին նրբանցք, քանի որ ծառից կախված տղամարդու դի կա: Տեղում են նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները և մանրամասները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ծառից կախվելով ինքնասպանություն է գործել 30-ից 35 տարեկանին մոտ տղամարդ, ում ինքնությունը պարզվում է: *** Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքնասպանություն գործած տղամարդը մասնագիտությամբ ատամնաբույժ էր:

Նմանատիպ նյութեր