Ջոն Քերին այսօր Սոչիում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին այսօր Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կրեմլի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, բանակցությունների օրակարգը ընդգրկուն է. Ուկրաինա, Իրան, Սիրիա, Եմեն: Հանդիպմանը ներկա կլինի նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը առանձին բանակցելու է Քերիի հետ: