Ջոն Քերին հանդիպելու է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենի անվտագության հարցերով կոնֆերանսի ընթացքում հանդիպում կունենա Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ:
Քերիի հետ հանդիպելու են «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը:
Մյունխենի համաժողովին մասնակցելու են նաև Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում` արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:
Դեռևս հայտնի չէ, թե պետքարտուղարը հանդիպում կունենա Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչների հետ, թե ոչ: