«Տոտենհեմ»-ը ցանկանում է ձեռք բերել Նանիին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին հայտնվել է «Տոտենհեմ»-ի հետաքրքրության շրջանակում: Լոնդոնցիները ցանկանում են պորտուգալացուն ձեռք բերել մինչև հունվարյան տրանսֆերային պատուհանի փակումը:
Ընթացիկ մրցաշրջանում Նանիին իրենց կազմերում տեսնելու ցանկություն են հայտնել «Սպորտինգ»-ը և «Ինտեր»-ը: Le 10 sport-ը հայտնում է, որ մանկունիանցիները Նանիի տեղափոխության վերաբերյալ պատրաստ են բանացկություններ սկսել «Տոտենհեմ»-ի հետ: