«Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել Դրաքսլերին
Լոնդոնի «Արսենալ»-ը լրջորեն հետաքրքրված է «Շալկե 04»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի ծառայություններով, հայտնում է Goal.com-ը: Գերմանական ակումբի մարզական տնօրեն Հորս Հելդտը նշել է, որ ակումբը կարող է Դրաքսլերին բաց թողնել «Արսենալ»:
« Մենք նախկինի նման հուսով ենք, որ Յուլիանը կմնա թիմում,սակայն ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված»,-ասել է Հելդտը:
Նշվում է, որ անգլիական ակումբը Դրաքսլերի համար պատրաստ է վճարել 35-37 մլն ֆունտ: