«Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը ցանկանում են ձեռք բերել Իսկոյին
«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն, ով ոչ միշտ է հայտնվում «Արքայական ակումբի» մեկնարկային կազմում, ամռանը կարող է տեղափոխվել Անգլիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան գրանդները:
Football Direct News տեղեկություններով` երիտասարդ իսպանացուն ցանկանում են ձեռք բերել «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը: Բացի այդ Իսկոյին իր կազմում դեմ չէ տեսնել նաև «Միլան»-ը, սակայն հաշվի առնելով իտալական ակումբի անկայուն ֆինանասկան իրավիճակը, դա քիչ հավանական է թվում: