«Բորուսիա»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում են ձեռք բերել Դիեգո Լոպեսին
Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսի ծառայություններով, հայտնում է Bild-ը: Հիշեցնենք, որ Լոպեսը «Ռեալ» տեղափոխվեց նախորդ ձմռան ժամանակ, երբ ձեռքը կոտրած Իկեր Կասիլիասին փոխարինող էր անհրաժեշտ: Դիեգո Լոպեսի գործերը այնքան լավ ընթացան «Ռեալ»-ում , որ նա հիմնական կազմից դուրս հանեց Իկեր Կասիլիասին:
Ներկաույմս Իսպանիայում բուռն քննարկումներ են ընթանում, որ Իսպանիայի հավաքականի դարպասպահ Իկեր Կասիլիասը քիչ խաղային ժամանակ է ստանում և դա կարող է նպաստել Դիեգո Լոպեսի այլ ակումբ տեղափոխվելուն: