211652_close_icon
views-count9339 դիտում article-date 12:14 30-01-2014

Խոշոր ավտովթար Մխչան գյուղում. բախվել են «24»-ն ու «06»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 10:30-ի սահմաններում Մխչան գյուղի վարչական տարածքում բախվել են «Գազ 24» մակնիշի 37 ՕԼ 206 համարանիշի և «Վազ 2106» մակնիշի 32 ԼՕ 258 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիները, մինչ կժամանեին ճանապարհային ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները: Այս պահին վթարի վայրում աշխատում է ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր պարզում են նաև վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր