211652_close_icon
views-count14838 դիտում article-date 17:04 31-01-2014

Ողբերգական ավտովթար Մխչան գյուղում. կա 1 զոհ, 3 վիրավոր. մահացածն ու 2 վիրավորները ոստիկանության զորքերի ծառայողներ են

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 242 հոդվածի հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հունվարի 30-ին, ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ գյուղամիջյան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Մխչյան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել են Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ, 36-ամյա Արթուր Խաչատրյանի վարած Վազ 2106 մակնիշի 32 LO 425 համարանիշի և Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 24-ամյա Միսակ Սայադյանի վարած Գազ 24 մակնիշի 37 OL 206 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 24-ամյա վարորդ Մ. Սայադյանը և նրա ուղևորներ՝ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 23-ամյա Սարգիս Սարգսյանը, Արարատի մարզի Այգեվան գյուղի բնակիչ, 25-ամյա Լևոն Ազիզյանը և Վազ 21 06-ի վարորդ Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ Լ. Ազիզյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Սայադյանը, Ս. Սարգսյանը և Լ. Ազիզյանը ծառայում են ոստիկանության զորքերում: [url=https://shamshyan.com/hy/article/140130121413/]Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հունվարի 30-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մխչան գյուղի վարչական տարածքում բախվել էին «Գազ 24» մակնիշի 37 ՕԼ 206 համարանիշի և «Վազ 2106» մակնիշի 32 ԼՕ 258 համարանիշի ավտոմեքենաները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր