211652_close_icon
views-count869 դիտում article-date 11:35 30-01-2014

Մոլեգնող հրդեհ` Նորվեգիայում

Նորվեգիայի Սեր Տրենդելագ մարզում մոլեգնող հրդեհի պատճառով ավելի քան 700 մարդ է տարհանվել: Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները: NRK հեռուստաընկերության լուրերի հաղորդման համաձայն, հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերահսկել: Կրակը մոլեգնում էր 20 կմ/ժ արագությամբ: Այժմ հրդեհը գտնվում է բնակտարածքից 5կմ հեռավորության վրա: Նշենք, որ ըստ վերջին տվյալների, երեքշաբթի Նուր Տրենդելագ մարզում հրդեհն մոխրացրել է 100-ից ավելի տներ:

Նմանատիպ նյութեր