ԱՄՆ-ում մոլեգնող «Մեթյու» փոթորկի հետևանքով կա 30 զոհ
ԱՄՆ-ում մոլեգնող «Մեթյու» հզոր փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղներից 30 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է NBC-ն:
Նշվում է, որ զոհվածների մեծ մասը կազմում են Ֆլորիդա և Կարոլինա նահանգների բնակիչները: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն էր սահմանել Ֆլորիդայում: Տասնյակ հազարավոր մարդիկ առանց էլեկտրաէներգիայի են մնացել:
Հիշեցենք, որ մինչ այդ Հաիթիում գնտվող «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի թիվն հասնում էր 1000-ի: