Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթահարեց «Չելսի»-ի արգելքը. տեսանյութ
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Չելսի»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ: «Քաղաքայիններին» հաղթանակ պարգևեցին Յովետիչի և Նասրիի գոլերը:
«Մանչեսթեր Սիթի»-ն դարձավ 1/4 եզրափակիչ փուլի երրորդ մասնակիցը: Մինչ այդ հաջորդ փուլի ուղեգրերի էին նվաճել «Սանդեռլենդ»-ը և «Ուիգան»-ը: Մնացած 5 մասնակիցները կորոշվեն հետևյալ խաղերից հետո`
«Շեֆիլդ Ուենսդեյ» - «Չարլտոն»
«Էվերտոն» - «Սուոնսի»
«Շեֆիլդ Յունայթեդ» - «Նոթինգհեմ»
«Արսենալ» - «Լիվերպուլ»
«Բրայթոն» - «Հալլ Սիթի»