ԱԱ-2014. Արգենտինան մի կերպ հաղթահարեց Շվեյցարիայի արգելքը. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի նախավերջին խաղային զույգում Արգենտինայի ընտրանին լրացուցիչ ժամանակում դժվարին հաղթանակ տարավ Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ:
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը չկարողացան խոցել միմյանց դարպասը: Հանդիպման միակ գոլը խփվեց 118-րդ րոպեին, երբ Լիոնել Մեսսի հիանալի անցումից և գերազանց փոխանցումից հետո Անխել Դի Մարիան ձեռնունայն թողեց Դիեգո Բենալյոյին: Այդուհանդերձ շվեյցարացիները չվհատվեցին և բոլոր ուժերով առաջ նետվեցին: Եվ պետք է ասել, որ նրանք մոտ էին պարտությունից փրկվելուն, Բլերիմ Ջեմայիլիի գլխի հարվածից հետո արգենտինացիներին օգնեց դարպասաձողը: Արդյունքում Արգենտինան մեծ ճիգերի գնով հաղթահարեց Շվեյցարիայի արգելքը և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի Բելգիա – ԱՄՆ զույգի հաղթողի հետ:
[b]Արգենտինա – Շվեյցարիա` 1:0 (լրացուցիչ ժամանակ)[/b]
Գոլ` Դի Մարիա 118’