Եվրոպայի լիգա. Բերեզովսկու «Դինամո»-ն հաղթահարեց «Հապոել»-ի արգելքը. տեսանյութ
Մոսկվայի «Դինամո»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, երկու խաղերի արդյունքում հաղթահարեց Իսրայելը ներկայացնող «Ապոել Իրոնի»-ի արգելքը և դուրս եկավ Եվրոպայի լիգայի 4-րդ որակավորման փուլ: Ռոման Բերեզովսկին խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Պատասխան խաղը, որը կայացավ չեզոք մարզադաշտում, ավարտվեց մոսկովյան ակումբի 2:1 հաշվով կամային հաղթանակով: Հիշեցնենք, որ այս թիմերի մոսկովյան խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:
[b]«Հապոել» (Իրոնի, Իսրայել)- «Դինամո»[/b]
«Նեո ՋիԷսՊի Ստեդիում». Նիկոսիա
Գոլեր` Կեխատ 11' – Կուրանյի 22' (11մ), Իոնով 30'
Առաջին խաղ` 1:1
«Դինամո». Բերեզովսկի – Կոզլով, Սամբա, Գրանատ, Բյուտներ, Իոնով, Դենիսով, վենկեր, Ջուջակ, Կուրանյի, Կոկորին