211652_close_icon

Հայտնաբերել է ատրճանակ` պահունակով, առանց փամփուշտների

views-count1509 դիտում article-date 20:14 29-01-2014
Հունվարի 28-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գաջի գործարանի հետնամասում, խաչքարի մոտ, զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը Դավիթ-Բեկի փողոցի թիվ 98 հասցեի մոտ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով, առանց փամփուշտների: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր