211652_close_icon
views-count716 դիտում article-date 13:23 29-01-2014

Սաակաշվիլին իր առաջին դասախոսությունն է կարդացել ԱՄՆ-ի Տաֆտսա համալսարանում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր առաջին դասախոսությունն է կարդացել ԱՄՆ-ի Տաֆտսա համալսարանի ուսանողների համար: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մամլո ծառայությունը: Սաակաշվիլիին ընդունել է համալսարանի ռեկտոր Էնթոնի Մոնակոն և նույն համալսարանի Դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսը, ով մինչև անցյալ տարի զբաղեցնում էր ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը: Հաղորդվում է, որ դասախոսությունից հետո Սաակաշվիլին հարցազրույցներ է տվել ամերիկյան մի շարք լրատվամիջոցներին:

Նմանատիպ նյութեր