2588 դիտում
20:19 23-11-2017
Դեսպան Ղազարյանը դասախոսություն է կարդացել Վարշավայի համալսարանում
Նոյեմբերի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը «ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում:
Դասախոսության ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի մասնակցությանը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությանը և այլն: Դեսպան Ղազարյան խոսեց նաև Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման գործընթացի մասին՝ այս համատեքստում ընդգծելով նաև Լեհաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը և դրա կարևորությունը:
Առանձին անդրադարձ կատարվեց նաև հայ-լեհական փոխհարաբերություններին, Հայաստանի և Լեհաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը` նշելով, որ տարեցտարի Լեհաստանում մեծանում է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և բազմաթիվ լեհ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան մեր երկրի պատմությանը և հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:
Այնուհետև դեսպան Ղազարյանը պատասխանեց ներկաների հարցերին:
Նմանատիպ նյութեր
2726 դիտում
15:08 29-03-2017
Դեսպան Ղազարյանը «Կովկասի զմրուխտ. Հայաստանի մասին» խորագրով դասախոսություն է կարդացել Վարշավայի համալսարանում
1617 դիտում
23:02 03-04-2019
Չինաստանում ՀՀ դեսպանը դասախոսություն է կարդացել Թիենծինի մանկավարժական համալսարանում
1673 դիտում
18:22 04-05-2019
Հայաստանի արտաքին քաղաքականության թեմայով Տիգրան Բալայանը դասախոսություն է կարդացել Էրազմուսի համալսարանում
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը