211652_close_icon
views-count1167 դիտում article-date 14:07 29-01-2014

Գյուղապետարանին պատկանող շենքում առաջացած հրդեհի նյութական վնասի չափը կազմում է կես միլիոն դրամ

Հունվարի 26-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է Վարդաբլուրի գյուղապետարանի շենքը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.45-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով: Հունվարի 27-ին Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից գրություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող շենքում առաջացած հրդեհի նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ: Հանգամանքները պարզվում են: ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր