211652_close_icon
views-count2181 դիտում article-date 01:19 29-01-2014

Մխիթարյանը չափից ավելին է սպասում ինքն իրենից. գերմանական մամուլ

Գերմանական ruhrnachrichten պարբերականը անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Մեկ շաբաթ առաջ, իր ծննդյան 25-րդ տարեդարձի օր Հենրիխ Մխիթարյանը «Դույսբուրգ»-ի հետ ընկերական խաղում դուբլի հեղինակ դարձավ և մեկ գոլային փոխանցում կատարեց` դառնալով հանդիպման լավագույն խաղացողներից մեկը: Այդ ամենը պետք է լավ նախանշան լիներ, որ «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը մտադիր է ինչ-որ բան անել մրցաշրջանի երկրորդ կեսում: «Աուգսբուրգ»-ի հետ խաղում նա թիմի հիմնական կազմի առաջին խաղացողն էր, ով ամենաշուտը հեռացավ հանդերձարան՝ ոչ այնքան բարձր տրամադրությամբ։ 84 րոպեի ընթացքում նրա խաղը հիշեցնում էր մինչ ձմեռային դադարի ելույթները։ Անկասկած, նա հսկայական ներուժ ունի, սակայն կիսապաշտպանը ամեն խաղում չի ցուցադրում իր ունակությունները: [b] Պրոֆեսիոնալն ու պերֆեկցիոնիստը [/b] Մարիո Գյոտցեին փոխարինողի համար «Բորուսիա»-ն 27 մլն ներդրեց և ադապտացիայի համար հայ կիսապաշտպանին ժամանակ տվեց: Ինչպես երևում է Մխիթարյանը արդեն այդ ժամանակը սպառել է: Ինչպես նա, այնպես էլ ամբողջ թիմն է սպասում նրա առկայծմանը, շրջդադարձի պահին, որից հետո նա կկարողանա ցուցադրել այն ֆուտբոլը, որը նրանից ակընկկալում են: «Դույսբուրգ»-ի հետ խաղից հետո նրան սպասում էին նտանիքի անդամները: Ուշ երեկոյան նրանք Դորտմունդում հտոնեցին Հենրիխի ծննդյան օրը: Բնականաբար, ոչ այդքան բուռն կերպով, քանի որ Հենրիխ Մխիթարյանը չափից ավելի պրոֆեսիոնալ է և պերֆեկցիոնիստհ (համոզմունք է, որ ավելի լավ արդյունքի կարելի է և պետք է հասնել): Հենց դա է, կարծես, 25-ամյա ֆուտբոլիստի գլխավոր խնդիրը: Հաճախ ինքն է իրեն խանգարում է, քանի որ պարզապես չափից ավելին է սպասում ինքն իրենից: Եվ այդ ուղղությամբ խաղերի ժամանակ շատ է մտածում: [b]Լեհմանը պահանջում խաղի բարելավում[/b] Առաջնության երկրորդ շրջանի մեկնարկից առաջ Մխիթարյանի ինքն իրեն ուղղած գլխավոր ուղերձը հետևայլն էր. «Ես պետք է ավելի հանգիստ լինեմ»: Դրա համար «Բորուսիա»-ն կրկին նրան կտրամադրի անհաժեշտ ժամանակը: Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին դարպասապահ, Sky-ի վերլուծաբան Յենս Լեհման «Աուգսբուրգ»-ի հետ խաղից հետո որոշակի շեշտադրումներ կատարեց «Բորուսիա»-ի նորեկների խաղի վերաբերյալ. «Արդեն Ժամանակն է, որ «Բորուսիա»-ի նորեկները վերջապես ցուցադրեն իրենց ունակությունները»:

Նմանատիպ նյութեր