Խաբի Ալոնսոն` «Չելսի»-ի գլխավոր մարզիչ
Լոնդոնի «Չելսին» պաշտոնական կայքում հայտարարել է իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին, փոխանցում է armsport.am-ը:
Իսպանացի մասնագետն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2026 թվականի հուլիսի 1-ից։ Կողմերի միջև կնքվել է չորս տարվա պայմանագիր։
«Նրա նշանակումն արտացոլում է ակումբի հավատը նրա հարուստ փորձի, մարզչական որակների, խաղային մոդելի, առաջնորդի հատկանիշների, բնավորության և ազնվության նկատմամբ։ Այս ամենն առանցքային գործոն հանդիսացան, որպեսզի հենց նրան վստահվի «Չելսիի» զարգացման հաջորդ փուլի ղեկավարումը»,- ասված է լոնդոնյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ալոնսոյի նախորդ աշխատավայրը Մադրիդի «Ռեալն» էր, որը նա գլխավորել է 2025 թվականի ամռանից մինչև 2026 թվականի հունվարը։ Մինչ այդ նա մարզել է Լևերկուզենի «Բայերը»՝ օգնելով գերմանական ակումբին նվաճել իր պատմության մեջ առաջին չեմպիոնական տիտղոսը։ Ժամանակակից ֆուտբոլի ամենահարգված դեմքերից մեկը համարվող Ալոնսոն արդեն իսկ ապացուցել է իր բարձր կարգը եվրոպական ֆուտբոլում։
Խաբի Ալոնսոն նույնպես կիսվել է իր տպավորություններով նոր նշանակման կապակցությամբ․
««Չելսին» համաշխարհային ֆուտբոլի խոշորագույն ակումբներից մեկն է, և ես անչափ հպարտ եմ այսպիսի մեծ ակումբի մարզիչ դառնալու համար։ Ակումբի սեփականատերերի և մարզական ղեկավարության հետ շփումներից ինձ համար պարզ դարձավ, որ մեր հավակնություններն ընդհանուր են։ Մենք ցանկանում ենք կառուցել այնպիսի թիմ, որն ունակ կլինի կայուն հանդես գալ ամենաբարձր մակարդակում և պայքարել տիտղոսների համար։
Թիմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, և այս ակումբն ահռելի ներուժ ունի։ Ինձ համար մեծ պատիվ կլինի գլխավորել այն։ Հիմա գլխավորը քրտնաջան աշխատանքն է, ճիշտ մթնոլորտի ձևավորումն ու տիտղոսներ նվաճելը»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Չելսին» վստահությամբ է սպասում Խաբի Ալոնսոյի հետ համագործակցության նոր փուլին՝ միավորված «Սթեմֆորդ Բրիջ» հաջողություններ վերադարձնելու ընդհանուր նպատակի շուրջ։