Ռուս կազակները կաջակցեն Ուկրաինային
Կազակական զորքերի միության Գերագույն ատաման Վիկտոր Վոդոլացկին հայտարարել է, որ ռուս կազակները Ուկրաինայի անկարգությունների կանխման հարցում պատրաստ են աջակցել ուկրաինացներին: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ըստ Վոդոլացկու խոսքերի, անհրաժեշտության դեպքում կազակները շտապ օգնության կհասնեն:
Ռուսաստանի գերագույն ատամանը ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ազգային անվտանգությունները միմյանց հետ կապակցված են, քանզի Ուկրաինայում ապրում են Ռուսաստանի 7 մլն քաղաքացիներ:
Ատամանը ընդգծել է նաև Ռուսաստանին և Ուկրաինային կապող եղբայրական հարաբերությունների մասին: