Կաբարդինո- Բալկարիայի հանրապետության «Кавказ» ավտոմայրուղու վրա խոշոր ավտովթար է գրանցվել, որը կաթվածահար է արել երթևեկությունը: Միմյանց են բախվել մարդատար ավտոբուս և 10-նյակ մեքենաներ:
Նախնական տվյալների համաձայն, զոհվել է 4 մարդ, 7-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բախման հետևանքով պայթել է ավտոբուսի գազի բալոնը: Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: