Ուկրաինայի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես իրականցնելու է փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը
Ուկրաինայի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես իրականցնելու է փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը: Այս մասին տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղար Վիտալի Լուկիանենկոի տեղեկություններով, հունվարի 29-ին կառավարության ժողով է անցկացվելու , որը ղեկավարելու է Արբուզովը:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ վիկտոր Յանուկովիչը ստորագրել է վարչապետի հրաժարականի մասին որոշումը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140128134931-ukraina/]տեղեկացրել էինք[/url], այսօր Նիկոլայ Ազարովը հրաժարական էր տվել: