211652_close_icon

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Արթուր Հովհաննիսյանը

views-count2343 դիտում article-date 16:49 17-05-2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն, ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Վարչապետի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա»։

Նմանատիպ նյութեր