2972 դիտում
15:33 28-01-2014
Մի քանի օրից օդի ջերմաստիճանն առնվազն 10 աստիճանով կնվազի
Հուվարի 28-ին ողջ հանրապետության տարածքում կգործի հզոր ցիկլոն, պարբերաբար կդիտվեն տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Գրեթե ամենուրեք հավանական են առատ ու ահագին տեղումներ, այնպես որ միջքաղաքային ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել: Օդի ջերմաստիճանն առայժմ գրեթե չի փոխվի: Հնարավոր է քամի 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիություն:
Ավտոճանապարհներին՝ մառախուղ, մերկասառույց, առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն, կարող են լինել փակ ճանապարհներ: Հունվարի լույս 29-ի գիշերը տեղումները գրեթե ամենուրեք կթուլանան. հունվարի 29-ին ցերեկային ժամերին կդիտվի տեղումների դադար` փոփոխական ամպամածությամբ, առավելապես առանց տեղումների եղանակ, և միայն առանձին վայրերում տեղ-տեղ դեռ հնարավոր են թույլ տեղումներ:
Ըստ նախնական տվյալների, ուրբաթ, հունվարի 30-ին սկսելու է ցրտել, և մի քանի օրից, այսօրվա համեմատությամբ, առնվազն 10 աստիճանով ցուրտ կլինի:
Հունվարի 28-ին ամպամածությունը կպահպանվի, պարբերաբար սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, հնարավոր են ինտենսիվ և մեծ քանակությամբ տեղումներ, մերկասառույց; մառախուղ և ցածր տեսանելիություն: Գիշերը -2+1, ցերեկը 0+3:
Աղբյուր՝ www.weather.am
Նմանատիպ նյութեր
1447 դիտում
17:25 05-05-2023
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, ապա կնվազի 5-8 աստիճանով
1351 դիտում
13:25 27-08-2023
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով
1165 դիտում
10:02 26-11-2023
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով
Այս բաժնից
826 դիտում
19:10 05-02-2025
ՔԿ նախագահի հրամանով Կարապետ Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել
613 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1339 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են