2720 դիտում
13:22 28-01-2014
Հայոց բանակը՝ ոգով՝ արի, մերժում է նվաճումները տեսնել չցանկացողներին. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«22 տարեկան:
Թրծվել է թեժ մարտերում, ոգով արիացել, հաղթանակել, ամրապնդվել ու հզորացել: Մերժում է նվաճումները տեսնել չցանկացողներին, շարքայինի օրապահիկը գողացող ուսադիրավորներին, տեղի-անտեղի համազգեստ հագնող, սակայն մի օր անգամ չծառայածներին: Մեծարում է նախնիներին, նաև հիշում, որ երբ ժանգոտել ու բթացրել է սուրը` անմիջապես գլխին փայլատակել է թշնամունը: Պաշտում է, երբ աչքերում հայտնվում է հայրենասիրության կայծկլտացող բոցը: Սիրում է համբերությամբ և հպարտությամբ սպասողներին, քանի որ համոզված է, որ իրեն սիրելը` հպարտություն է, սպասելը` ազնվություն, մոռանալը` ստորություն: Պնդում է, որ հունվարի 28-ը միայն իրենը չէ, համաժողովրդական է և հավասարապես տոնական է բոլորի համար:
ԿԵՑՑԵ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
421 դիտում
19:12 27-12-2024
Տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համակարգի վրա. Արաքսիա Սվաջյան
601 դիտում
19:01 27-12-2024
Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ
541 դիտում
18:48 27-12-2024
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է