5240 դիտում
08:42 28-01-2014
Հայաստանին չեչենական ահաբեկչության վտա՞նգ է սպառնում. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է. «Իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` «Էմիրաթ Կովկաս» կազմավորման ղեկավար Դոկա Ումարովը ծրագրավորել է ահաբեկչական գործողություն իրականացնել Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտներից մեկում: Թե որքանով են ստույգ այս տեղեկությունները, դժվար է պարզել: Համենայնդեպս, նույն աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի իրավապահ մարմիններն այդ մասին տեղեկացված են:
Ումարովը հայտարարել է, որ պետք է ձախողել Սոչիի ձմեռային օլիմպիադան, և այդ նպատակով ահաբեկչություն իրականացնել: Եթե դա չհաջովի Սոչիում, որտեղ օլիմպիադայի օրերին բավական լուրջ անվտանգության միջոցառումներ են իրականացվում և որտեղ կենտրոնացած է լինելու ռուսական և օտարերկրյա մի շարք հատուկ ծառայությունների աշխատակիցների հսկայական թվաքանակ, ապա չի բացառվում, որ չեչեն ահաբեկիչները ռուսների դեմ գործողություն անցկացնեն այնտեղ, որտեղ հսկողությունն անհամեմատ թույլ է: Հայաստանում գտնվում են տասնյակ ռուսական օբյեկտներ, որոնց մի մասում ընդհանրապես հսկողություն չի իրականացվում: Հենց այդ պատճառով չեչեն ահաբեկիչների համար դրանք կարող են համարվել առավել հեշտ թիրախներ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1789 դիտում
07:49 29-01-2015
Հայաստանում երաշտի վտա՞նգ կա. ՀԺ
1475 դիտում
10:12 04-02-2014
Հայաստանին ոչինչ չի սպառնում, Ռուսաստանն էլ չի պատրաստվում նրան պաշտպանել. «168 ժամ»
1439 դիտում
15:18 18-06-2015
Եթե Դոնբասում չեչենական գումարտակ լիներ, վաղուց արդեն Կիև հասած կլիներ. Ռամզան Կադիրով
Այս բաժնից
559 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1264 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1111 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը