Եթե Դոնբասում չեչենական գումարտակ լիներ, վաղուց արդեն Կիև հասած կլիներ. Ռամզան Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է Դոնբասում չեչենական գումարտակի գոյության մասին տեղեկությունները: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Կադիրովը հայտարարել է, որ դա միանշանակ հերյուրանք է:
«Եթե այնտեղ չեչենական գումարտակ լիներ, վաղուց արդեն Կիև հասած կլիներ», - հայտարարել է Կադիրովը: