211652_close_icon
views-count6855 դիտում article-date 13:33 07-12-2015

Առաջնագծում ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ է սպանվել

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իր բանակի ավագ լեյտենանտ Աբդուլլահ Մոլլաևը սպանվել է դեկտեմբերի 5-ին հայկական կողմից արձակված կրակոցի հետևանքով, հայտնում է haqqin.az պորտալը: Նշվում է, որ Մոլլաևին հրազենային վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) հատվածում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կանխելիս զոհվել էր ՊԲ զինծառայող, 1995 թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Իսկ դեկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը Ադրբեջանի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր