ՀՆդկական Tata Motors ավտոընկերության գործադիր տնօրեն Կարլ Սլիմը Բանգկոկի հյուրանոցներից մեկի պատուհանից վայր է ընկել և մահացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հայտնի է միայն, որ 51-ամյա Սլիմը աշխատանքային այցով էր գտնվում Թաիլանդում և մահանալուց առաջ մասնակցել է Tata Motors ընկերության տնօրենների խորհրդի ժողովին:
2012-ին նա ընդունվել է աշխատանքի` մեքենաների վաճառքի քանակը բարձրացնելու նպատակով: Ավելի վաղ նա եղել է General Motors ընկերության ղեկավարը: