General Motors ավտոկոնցեռնը տուգանվել է 35 միլիոն դոլարով
ԱՄՆ-ի իշխանությունները General Motors ավտոկոնցեռնի ղեկավարությանը տուգանել է 35 մլն դոլարով: Որպես պատճառ նշվել է քիչ ծավալով շարժիչներով ավտոմեքենաներում գազի այրման համակարգում առկա անսարքություններ ոչ օպերատիվ վերացնելու հանգամանքը:
Միացյալ Նահանգների օրենքներով սա առավելագույն տուգանքի չափն է: General Motors-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը վերանայում է իր աշխատանքում որոշ գործընթացներ, որպեսզի հետագայում նման ծանր իրավիճակի մեջ չհայտնվի:
Կոնցեռնը արդեն իսկ հետ է կանչել 2,5 մլն ավտոմեքենա, որոնք վարելու ընթացքում տեղի ունեցած վթարներից մարդիկ են զոհվել;