Ամերիկյան General Motors ավտոկոնցեռնը խոստովանել է, որ 2013 թվականի մարտից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում թողարկված Buick Enclave, GMC Acadia и Chevrolet Traverse ամենագնացները թերություններ ունեն, որոնց պատճառով կարող է վտանգվել վարորդների և ուղևորների անվտանգությունը:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հետ են կանչվելու ԱՄՆ ավտոշուկայից 50,000-ից ավելի ավտոմեքենաներ: Անսարքությունները շտկելու համար ընկերությունը նախնական հաշվարկով ծախսելու է մոտ 1,3 մլրդ դոլար:
Թերություններից մեկը նշվում է վառելիքի բակում առկա բենզինի մակարդակի ցուցիչի սխալ աշխատելը, ինչի պատճառով ավտոմեքենան կարող է ընթացքի ժամանակ հանկարծակի կանգնել:
Ավտոարտադրողը խոստովանել է, որ այդ խնդիրը եղել է դեռ 2001 թվականին, սակայն ընկերությունը լռել է: