211652_close_icon
views-count4257 դիտում article-date 11:51 27-01-2014

Սպասվում են առատ և մեծ քանակությամբ տեղումներ

Այսօր հանրապետության ողջ տարածքում կդիտվի ամպամած եղանակ, առանձին՝ առավելապես արևմտյան շրջաններում կդիտվի ձյուն, շրջանների մեծ մասում այն առայժմ թույլ կլինի: Օդի ջերմաստիճանը ցերեկը գրեթե չի փոխվի: Հնարավոր է մառախուղ, լեռներում և լեռնանցքներում՝ քամի, բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին, մերկասառույց, տեղ-տեղ հնարավոր է դժվարանցանելիություն: Տեղեկացնում ենք, որ ըստ նախնական տվյալների, երեքշաբթի, հունվարի 28-ին հնարավոր են առատ և մեծ քանակությամբ տեղումներ: Եղանակը Երևանում. Հունվարի 27-ին սպասվում է ամպամած եղանակ, տեղ-տեղ հնարավոր են թույլ տեղումներ թաց ձյան տեսքով, հնարավոր է մերկասառույց, մառախուղ և ցածր տեսանելիություն: Գիշերը -3-6, ցերեկը -1+2: Աղբյուր՝ www.weather.am

Նմանատիպ նյութեր