Սպասվում են առատ տեղումներ
Սև ծովի տարածքից կներթափանցի տեղումնաբեր զանգված, որի արդյունքում ձյուն կտեղա: Օրվա ընթացքում ամենուրեք սպասվում են տեղումներ, արևելյան շրջաններում ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով: Հանրապետության հյուսիսային և կենտրոնական հատվածում հնարավոր են առատ տեղումներ: Հարավային շրջաններում ողջ օրվա ընթացքում առանց տեղումների, տեղումներ հնարավոր են միայն երեկոյան:
Քաղաքաբնակներին անհրաժեշտ է զգուշանալ տանիքներից ընկնող սառույցից: Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ին ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, տեղեկացնում ենք, որ ուրբաթ ևս կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում:
Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն. ավտոճանապարհներին՝ մերկասառույց և դժվարանցանելիություն: Ըստ նախնական տվյալների, ուրբաթ և շաբաթ օրերին կդիտվի տեղումների դադար, այնուհետ դրանք հնարավոր է վերսկսվեն:
Աղբյուր՝ www.weather.am