Լա Լիգա. «Վալենսիա»-ն ջախջախեց «Մալագա»-ին. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 2-րդ տուրը մեկնարկը տվեցին «Վալենսիա»-ն և «Մալագա»-ն: «Մեստալիա» մարզադաշտում կայցած խաղն ավարտվեց «չղջիկների» համոզիչ հաղթանակով:
Արդեն 30-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով, երբ խաղադաշտից հեռացվեց Սերխի Դարդերը: Դրանից քիչ անց Ֆրանցիսկո Պակո Ալկասերը բացեց խաղի հաշիվը: Առաջին խաղակեսի վերջմանասում Դանիել Պարեխոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ քիչ անց նրան չհաջողվեց դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Պաբլո Պիատին: 2 տուրից հետո «Վալենսիա»-ն իր ակտիվում ունի 4 միավոր, իսկ «Մալագա»-ն`3 միավոր:
«Վալենսիա» - «Մալագա»`3:0
Գոլեր`Ալկասեր 31', Պարեխո 45', Պիատի 56'