Սոչիի Օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելու են մոտ 60 ղեկավարներ. Յուրի Ուշակով
Սոչիի օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելու են մոտ 60 ղեկավարներ և կառավարությունների անդամներ: Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը : Նրա խոսքերով նրանցից շատերի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ զրույց է ունենալու:
Ուշակովի տեղեկություններով 60 ղեկավարների մեջ են լինելու 3-4 միջաղգային կազմակերպությունների ղեկավարներ:
Նշենք, որ Սոչիում Ձեմեռային 22-րդ օլիմպիադայի բացման արարողությունը տեղի է ունենալու փետրվարի 7-ին: