Պելեն չի մասնակցի Ռիոյի Օլիմպիադայի բացման արարողությանը
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հայտնել է, որ չի մասնակցի օլիմպիական կրակի այրմանը` Ռիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:
«Ներկա պահին ես ֆիզիկապես ի վիճակի չեմ մասնակցել Օլիմպիական խաղերի բացման արարողությանը», հայտարարել է Պելեն:
Նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերին Պելեն վիրահաըվել է և չի կարող շարժվել առանց ձեռնափայտի: Սակայն օրերս բժիշկները նրան թույլ էին տվել մասնակցել Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: