Նովոսիբիրսկում նոր մեթոդ են կիրառել՝ ուղևորներին վրաերթերից պաշտպանելու համար. տեսանյութ
Մասնագետները վաղուց են մտածում, թե ինչպես ապահովեն ուղևորների անվտանգությունը անցումներում: Ժամանակ առ ժամանակ նրանք անցումները կամ ներկում են կարմիր և սպիտակ գույներով, կամ էլ դեղին և սև, սակայն՝ անօգուտ. Վրաերթերը շարունակվում են: Վարորդները կարծես թե չեն էլ նկատում ուղևորներին:
Սակայն Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի շրջանում կարծես թե լավագույն տարբերակն են գտել ուղևորներին պաշտպանելու: Նովոսիբիրսկի «Նասոսնայա» կանգառից ոչ հեռու մի անցում է բացվել, որի վրա պարզապես անհնարին է մարդուն չնկատել: Փողոցը թույլատրելի հատվածով անցնելիս անմիջապես վառվում են վերևում տեղադրված լուսարձակները, և վարորդները ուղղակի չեն կարող չնկատել ուղևորին:
Կարծում ենք, որ այս տարբերակը կարելի է կիրառել նաև մեզ մոտ՝ Հայաստանում:
Դիտեք «նոու հաու»-ն: