ԻՊ-ը նոր մեթոդ է մշակում օդանավ ռումբեր տեղափոխելու համար. ԶԼՄ-ներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների ձեռքում է հայտնվել օդանավակայաններում ճամպրուկների սկանավորման համար նախատեսված սարքավորում, և չի բացառվում, որ ահաբեկիչները դրա միջոցով նոր ռումբեր փորձարկեն։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Նշվում է, որ դա թույլ կտա օդանավ տեղափոխել քողարկված պայթուցիկ սարքեր։
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները մտահոգություն են հայտնել, որ ահաբեկիչները կարող են ռումբերը տեղադրել նոթբուքերում, օրինակ՝ մարտկոցի շրջանում։ Նման սարքը առայժմ չի կարող ֆիքսել ոչ մի տեսակի սկաներ։