Հունվարի 22-ին Կիևի Գրուշևսկոյի փողոցում վիրավորված ընդդիմադիր ակտիվիստը, ով ծանր վիճակում էր գտնվում, հիվանդանոցում մահացել է:Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նա 45-ամյա Ռոման Սենիկն է Լվովի շրջանից:
Նրան 3 անգամ վիրահատել են, սակայն բժիշկներին կյանքը փրկել չի հաջողվել:
Նշենք, որ Կիևի կենտրոնում բախումների հետևանքով զոհվել է 5 մարդ: