Կիևում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը
Կիևի կենտրոնում այսօր տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել է Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է Կիևի ոստիկանության պետ Անդրեյ Կրիշչենկոն։
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այսօր անհայտ անձինք Պրեմիեր-Պալաց հյուրանոցի մոտակայքում մի քանի քաղաքացիների /ամենայն հավանականությամբ՝ գործարարների/ուղղությամբ կրակ են բացել հրազենից։
Վորոնենկոյի վրա կրակածներից մեկին, ում նախկին պատագամավորի թիկնապահը հրազենով վիրավորել է, ոստիկանությունը ձերբակալել է։
Կիևի ոստիկանությունը ենթադրում է, որ Վորոնենկոյի սպանությունը պատվեր է եղել։
Նախկին պատգամավորի դեմ ՌԴ-ում քրեական գործ էր հարուցվել խարդախության հոդվածով։ Նա գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։