Հայ հետախույզները հարկ եղած դեպքում կարող են ծաղկեփունջ դնել Մեհրիբան Ալիևայի բարձին. տեսանյութ
«Արաբո» ջոկատի հրամանատարի խոսքով` ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ հայկական զինված ուժերի գրագետ պաշտպանությունը ցույց տվեց, որ հայ տղամարդը ի ծնե զինվոր է: Մանվել Եղիազարյանի հորդորն է` լինել միահամուռ, ինչը հաստատ հնարավորություն կտա յուրաքանչյուր պահ դիմադրություն ցույց տալ հակառակորդի հարձակումներին:
Վետերան հետախույզ Վովա Վարդանովը լավ գիտի` ադրբեջանական դիվերսանտների մեծ մասը ազգային փոքրամասնություններ են: Դիվերսանտներին ոչնչացնելով, ըստ Վարդանովի, հայկական կողմը վերացնում է ադրբեջանական զինուժի հարձակողական ուժը:
Վարդանովի գնահատականն է, հայկական զինված ուժերը լավ պատրաստված դիվերսանտներ ունեն: Նրանցից շատերը նույնիսկ կարող են հասնել Բաքու եւ ծաղկեփունջ դնել Մեհրիբան Ալիեւայի բարձին: Վարդանովը առաջարկում է նաեւ ակումբ բացել, որտեղ հնարավոր կլինի դիվերսանտներ պատրաստել:
Վովա Վարդանովը պնդում է` Իլհամ Ալիեւը կգնա պատերազմի այն ժամանակ, երբ հասկանա, որ կորցնում է իշխանությունը: Հետախույզ վետերանների վարչության ներկայացուցիչները վստահեցնում են` պատերազմի դեպքում իրենք կրկին կմեկնեն կռվի դաշտ:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1390570225]armnewstv.am [/url]