8765 դիտում
16:54 01-06-2022
«Ալիեւը կանգնում ասում է՝ Մեհրիբան խանումը ինձ խնդրեց, որ Նիկոլին էլ մի վիրավորի, էլի, արա՛ գետինը մտնես ավելի լավ է, քեզ Մեհրիբան խանումն է խղճում». Շարմազանով. Aravot.am
Լուրեր կային, թե ՀՀԿ-ն առաջարկել է բողոքի ցույցերը դադարեցնել, որովհետեւ արդեն արդյունք կա: Aravot.am-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում այս լուրի հետ կապված ասաց, որ ծիծաղելի, զավեշտալի է. «Մեկամսյա անհնազանդության պայքարը տասնյակ հազարավոր քաղաքացիների միասնականության, հայկական Արցախ ունենալու պայքարն ընդդեմ նիկոլիզմի իսկապես արդյունավետ են ու արդյունքները տեսանելի են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական արժեքը դարձել է զրո, տասը կոպեկի իշխանություն չունի: Նա թաքնվում է ոստիկանության հետեւում, երբեմնի հեծանիվով շրջող ժողվարչապետը վախենում է ժողովրդի մեջ մտնել: Այստեղ երկիշխանություն չի, ինքը իշխանություն չունի: Նիկոլին պաշտպանում է Չավուշօղլուն, Էրդողանը, Ալիեւը, Բայրամովը, ՔՊ-ի մի որոշակի հատված ու ուժային կառույցների մի մասը: Մի մարդ, որը կառավարության շենքի մասին ասում էր՝ սա ժողովրդի դուռն է, հիմա, երբ ժողովուրդը գնում է կառավարության շենք, ինքը պախկվում է»:
Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն չի կարող կոչ անել դադարեցնել ցույցերը, որովհետեւ իրենք պայքարել ու պայքարում են այս ապազգային իշխանության դեմ. «Ինչպես ժողովուրդն է ասում նման լուրերի մասին՝ հավը իր երազում կորեկ է տեսնում, նման լուրեր են տարածում, դա հիմարություն է: Մենք վճռական ենք, պայքարելու ու հաղթելու ենք: Սա կուսակցական պայքար չի, հաղթելու է մեր ժողովուրդը: Սա հիրավի նոր ղարաբաղյան շարժում է, ղարաբաղյան շարժում-2 է»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1619 դիտում
15:20 14-04-2021
«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը բանաստեղծությամբ պատասխանեց Ալիևին. armeniasputnik.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2197 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր