Ֆրանսիայի նախագահի Վատիկան այցելության նախաշեմին Հռոմի ֆրանսիական եկեղեցու մոտ հինգշաբթի գիշերն ինքնաշեն պայթուցիկ է որոտացել, հայտնում է France Press գործակալությունը` հղում անելով Իտալիայում Ֆրանսիայի դեսպանությանը:
Դեպքի հետևանքով մարդկային զոհեր չեն գրանցվել: Պայթյունից 3 մեքենա է վնասվել:
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով Վատիկան է ժամանելու: Դա Օլանդի` որպես նախագահ, առաջին պաշտոնական այցն է լինելու: