3769 դիտում
17:01 14-11-2020
Պոմպեոյի Թբիլիսի կատարելիք այցի նախօրեին Պետքարտուղարությունը դատապարտել է 2008-ին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մի շարք երկրներով լայն շրջագայություն է սկսում։ Նա այցելելու է Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Սաուդյան Արաբիա։ Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30950033.html]«Ազատությունը»[/url]։
Պետդեպարտամենտի բրիֆինգում ներկայացվել է Փոմփեոյի այցելությունների, նախատեսված հանդիպումների ծրագիրը։ Բացի Թուրքիայից, մնացած երկրներում նախատեսված են հանդիպումներ, բանակցություններ այդ երկրների ղեկավարների հետ։ Թուրքիայի կարճատև այցի ընթացքում Փոմփեոն Ստամբուլում հանդիպելու է միայն կրոնական առաջնորդների հետ։
Պետքարտուղարը Ստամբուլից Թբիլիսի է ժամանելու նոյեմբերի 17-ին։ Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպելու է Վրաստանի ղեկավարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև հոգևոր առաջնորդի հետ։
Պետդեպարտամենտի ճեպազրույցում նշվել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես հանձնառու է Վրաստանին օգնություն ցուցաբերելու գործում՝ Եվրաատլանտյան կապերը խորացնելու, ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացներն ամրապնդելու համար։
Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իհարկե այցի հնարավորությունը կօգտագործվի ևս մեկ անգամ հաստատելու մեր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ «Մենք միանշանակ դատապարտում ենք Ռուսաստանի ներխուժումը Վրաստանի շրջաններ Աբխազիա և Հարավային Օսիա 2008 թվականին, որոնք մինչև հիմա օկուպացված են Ռուսաստանի կողմից»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նմանատիպ նյութեր
2453 դիտում
14:16 11-03-2021
ԵԱՀԿ ղեկավարը Երևան և Բաքու կատարելիք այցերի նախօրեին քննարկում է անցկացրել Մինսկի խմբի համանախագահների հետ
1652 դիտում
10:13 11-11-2021
Պետքարտուղարությունը դատապարտել է «բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան»․ «Ամերիկայի ձայն»
808 դիտում
07:40 25-04-2024
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1030 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1348 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին