1629 դիտում
11:45 24-01-2014
ՀՀ Պաշտպանության փոխնախարարը հանդիպում է անցկացրել Հայաստանի փորձագիտական շրջանակների հետ
Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, ս.թ. հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգ միջավայրի և սպառնալիքների գնահատմանն առնչվող հարցեր:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները շարունակական դարձնելու և ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծության վերաբերյալ հայկական փորձագիտական շրջանակների գնահատականներն ստանալու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1790 դիտում
19:12 27-05-2019
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան, նախատեսված է հանդիպում տեղի հայ գործարար շրջանակների հետ
2106 դիտում
15:30 30-08-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ բիզնես շրջանակների հետ հանդիպման արդյունքներով
Այս բաժնից
1165 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
715 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար