ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում կվերառաջադրվի Մանվել Գրիգորյանը. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Երկրապահ կամավորականների միությունում (ԵԿՄ) նախնական որոշում Է կայացվել, որ կառույցի համագումարը, որի ընթացքում երկրապահները նաև ԵԿՄ վարչության նախագահ և փոխնախագահներ են ընտրելու, պետք է տեղի ունենա փետրվարի 15-ին:
«ՀԺ»-ի ԵԿՄ աղբյուրները նշում են, որ ԵԿՄ գործող նախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերառաջադրելու են այդ պաշտոնում և նա միակ թեկնածուն է լինելու, չնայած վերջին շրջանում, հաշվի առնելով Գերմանիայում անցկացրած նրա բուժման կուրսերը, լրատվամիջոցներում այլ տեսակետ էր հայտնվում:
Ըստ մեր տեղեկությունների, Մ, Գրիգորյանն էլ ԵԿՄ վարչության փոխնախագահների պաշտոնում առաջադրելու է գործող փոխնախագահ Արա Կետիիկյանի և Խաչիկ Մանուկյանի թեկնածությունները, իսկ երրորդ փոխնախագահ Վահան Մանուկյանի՝ Օմեգայի Վովայի փոխարեն (նա արտագաղթել է ՀՀ-ից)՝ Ղուկաս Ուլիխանյանի թեկնածությունը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: